ԹԵԺ ԳԻԾ
09.09.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.

  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բյուջետային ծրագրերի արդյունավետության և օգտավետության ապահովումը, ուղեցույցների մշակումը և հաստատումը, կանոնավոր գնահատման իրականացումը։

 

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։

 

Փորձագետի պարտականությունները՝

  • Ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման համար իրավական հիմքերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
  • Առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքները, այդ թվում` պետական բյուջեի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի ու դրանք ներկայացնելու կարգերի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն.
  • Առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծում և Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումներից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծում ներառելու համար.
  • Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի համապատասխան ցուցանիշների առաջարկությունների մշակման աշխատանքների կազմակերպում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի գծով առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն.
  • Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի առաջարկությունների մշակման աշխատանքների կազմակերպում.
  • Առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքների իրականացում.
  • Նախարարության դիրքորոշման ձևավորման նպատակով միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող` տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի մասին առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • տնտեսագիտություն կամ կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքների և իր լիազորությունների հետ կապված  իրավական այլ ակտեր).
  • հայերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
  • թիմում աշխատելու կարողություն.
  • տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում։

 

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, 2019 թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ:     

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • Հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին>> N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
    • անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները։

 

  Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

ՀՀ ֆինանսների նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունում փորձագետ ներգրավելու նպատակով փորձագետի աշխատանքային ծրագրերը հաստատելու մասին» N 495-Ա հրաման