ԹԵԺ ԳԻԾ
16.05.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 38-3.2-214) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության (այսուհետ՝ Վարչություն) բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

  • մասնակցում է պետական և համայնքային սեփականության (հանրային ակտիվների՝ բացառությամբ գույքի) կառավարման գործընթացի նորմատիվ և մեթոդական կարգավորման աշխատանքներին.
  • մասնակցում է պետական և համայնքային սեփականության (հանրային ակտիվների՝ բացառությամբ գույքի) կառավարման գործընթացի մշտադիտարկման աշխատանքներին.
  • մասնակցում է պետական և համայնքային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) ֆինասական կառավարման, հսկողության և հաշվետվողականության մեթոդաբանության մշակման աշխատանքներին.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հանրային ակտիվների կառավարման ոլորտում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգմանը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված  ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 38 արձանագրությամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • ռուսերեն (կարդում և կարող է բացատրվել) և անգլերեն (կարդում և կարող է բացատրվել) լեզուների տիրապետում.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:

                                

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 13։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի մայիսի 21-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: