ԹԵԺ ԳԻԾ
25.06.2019
Իրազեկում` ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացրած անձանց ընտրության ընթացակարգի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտոն զբաղեցնելու համար դիմած անձանց ընտրությունն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) Համակարգչային բազային գիտելիքների ստուգում (MS word, excel, power point),

2) Օտար լեզուների՝ ռուսերենի և անգլերենի բազային իմացության ստուգում՝ տեքստերի թարգմանության միջոցով,

3) Տրամաբանելու ունակության ստուգում՝ խնդիրների լուծման միջոցով,

4) Մասնագիտական գիտելիքների ստուգում (այս փուլը կիրառվում է նախորդ երեք փուլերը առնվազն բավարար գնահատվելու դեպքում):