ԹԵԺ ԳԻԾ
02.07.2019
Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քարտուղարության փաստաթղթաշրջանառության բաժնի գործավար-օպերատորի ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության քարտուղարության փաստաթղթաշրջանառության բաժնի գործավար-օպերատորի գործառույթներն են՝

  • հետևում է էլեկտրոնային համակարգում մտից, ելից և ներքին փաստաթղթերի ընթացքին.
  • նախապատրաստում է առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր.
  • ապահովում է նախարարի, գլխավոր քարտուղարի մոտ հրավիրվող խորհրդակցությունների, նախարարին կից կոլեգիայի նիստերի նախնական նյութերի ստացումը, նախապատրաստումը.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի և մշտապես գործող կոմիտեների օրակարգերի, ինչպես նաև այլ մարմիններում կամ պաշտոնատար անձանց մոտ կայանալիք խորհրդակցությունների նյութերի, տեղեկանքների ստացումը, ամփոփումը և պատրաստումը.
  • աշխատանքային օրվա ընքացքում պարբերաբար պատասխանում է հեռախոսազանգերին.

Գործավար-օպերատորի պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն.
  • հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերեն կամ ռուսերեն) իմացություն.
  • համակարգչային հմտություններ (Word, Excel, PowerPoint):                        

Պայմանագիրը կնքվում է 2019 թվականի նոյեմբերի 4-ը ներառյալ։

Աշխատավարձը` համաձայն «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N737-Ն որոշման կազմում է 82.675 (ութսուներկու հազար վեց հարյուր յոթանասունհինգ) դրամ: Միաժամանակ կախված աշխատակցի կողմից կատարած աշխատանքի որակից և ծավալից, վերջինիս համար ամսական պարբերականությամբ կարող է սահմանվել պարգևավճար:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 09։30-ից 12։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հուլիսի 4-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: