ԹԵԺ ԳԻԾ
16.10.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.11-Մ2-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության գնումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է գնումների կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդաբանական օժանդակություն.
  • իրականացնում է պետական գնումների հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման, ամփոփման և հաշվետվությունների ու վերլուծությունների կազմման աշխատանքները.
  • իրականացնում է ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և որակավորման չափանիշների` «Գնումների մասին» օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից փորձաքննությունների աշխատանքներ.
  • իրականացնում է պետական գնումների տարեկան հաշվետվության կազմման և հրապարակման աշխատանքներ.
  • իրականացնում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկագրի հրապարակման աշխատանքներ:

 

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • «Սոցիալական և վարքաբանական գիտություններ» ոլորտի «Տնտեսագիտություն» մասնագիտությունների կամ «Իրավունք» ոլորտի «Իրավագիտություն» մասնագիտությամբ կամ «Գործարարություն և վարչարարություն» ոլորտի մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Կառավարչական իրավահարաբերություների կարգավորման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Գնումների մասին» օրենքների, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 526-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2013թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 390-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Ընտրանքային  կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1454-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2015թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ն, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին N 706-Ն, ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին N 1937-Ն որոշումների, Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին վերանայված համաձայնագրի, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի և Անկախ պետությունների համագործակցության «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրերի իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

 

Պայմանագիրը կնքվում է 2019 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am։

 

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: