ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019
Հայտարարություն ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-32.3-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության (այսուհետ՝ Վարչություն) եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • իրականացնում է հարկային և այլ եկամուտների քաղա­քա­կա­նո­ւ­­թյան առաջնայնությունների և գերակա­յու­­­թյուն­նե­­­­րի որոշումը, հարկային և այլ եկամուտների քաղաքակա­նո­ւ­­թյան ոլորտին վե­րա­բե­րող ան­հրաժեշտ բարե­փոխ­ում­նե­րի վերաբերյալ առաջարկությունների մշա­կումն ու ներկայացումը.
  • իրականացնում է հարկային և այլ եկամուտների քաղա­քա­կա­նո­ւ­­թյան մշակման նպատակով պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցությունը.
  • իրականացնում է հարկային և այլ եկամուտների քաղաքականության խնդիրներին վերաբե­րող հարցերով միջ­ազգային կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և կառույցների հետ համագործակցությունը, այդ համա­գործակցության գործընթացից բխող օրենսդրական փոփոխություն­ների վերաբերյալ առաջար­կու­թյուն­նե­­րի ներկայացումը.
  • իրականացնում է հարկային և այլ եկամուտների քաղա­քա­կա­նո­ւ­­թյան մշակման նպատակով Նախարա­րության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետ համա­գոր­­ծակցու­­թյունը, ինչպես նաև նրանց օրենս­դրական ոլորտում կատարվող փո­­փ­ո­­խու­­թյուն­նե­րի վերա­բերյալ անհրաժեշտ տեղե­կատվության տրա­մա­դր­ու­մը.
  • իրականացնում է հարկային և այլ եկամուտների քաղաքականության ոլորտում այլ երկրներում տեղի ունեցող փոփո­­խու­թյունների վերլուծությունը, դրանցից բխող առա­ջար­կու­թյուն­նե­րի մշակումը և ներ­կայացումը.
  • իրականացնում է եկամուտների քաղաքականության խն­­դիր­ներին վե­րա­բե­րող հարցերով գործա­րար շրջանակների և նրանց շահերը պաշտպանող մասնագիտական կազմա­կեր­պու­թյունների հետ համագործակցությունը, այդ համագործակցության գործընթացից բխող օրենսդրական փոփոխու­թյուն­ների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • «Սոցիալական և վարքաբանական գիտություններ» ոլորտի «Տնտեսագիտություն» ենթաոլորտի կամ «Գործարարություն և վարչարարություն» ոլորտի մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսների բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսգրքերի, «Կառավարչական իրավահարաբերություների կարգավորման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածի իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի նոյեմբերի 4-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: