ԹԵԺ ԳԻԾ
Հայտարարություն՝ 2019թ.-ի քաղաքացու բյուջեի և 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին
09.08.2019
Հայտարարություն՝ 2019թ.-ի քաղաքացու բյուջեի և 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին

Հարգելի գործընկերներ, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը/քաղաքացու բյուջե (http://www.minfin.am/hy/page/petakan_byuje_2019_t), ինչպես նաև 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը (http://www.minfin.am/hy/page/2018_tvakan29) :

Խնդրում ենք ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և Ձեր դիտողություններն ու առաջարկությունները, ինչպես փաստաթղթերում առկա տեղեկատվության, այնպես փաստաթղթերի ձևաչափերի վերաբերյալ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ secretariat@minfin.am:

Ներկայացված դիտողությունների և առաջարկությունների քննարկման նպատակով անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որի անցկացման  ձևաչափի, ժամանակի և տեղի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: