Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
03.11.2018
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են բյուջետային քննարկումները:
Հիմնական զեկուցող Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված եկամուտները և ծախսերը՝ իշխանության պետական և դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է նաև «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմքում ընկած մի քանի կարևոր առանձնահատկությունների: «Առաջինն այն հարկաբյուջետային կանոնների ամբողջությունն է, որն ընդունվել է նախորդ տարի: Նախագիծը կազմելիս հաշվի են առել նաև այն սահմանափակումները, որոնք կապված են պետական պարտքի հետ», -ասել է Ջանջուղազյանը և նշել նաև, որ այս տարվա ծրագրերում ներառված են արտաբյուջետային շրջանառությունները:
«Մշտապես եղել է մտահոգություն, որ արտաբյուջետային գործառնություններն իրենց մեջ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան բյուջետային գործառնությունները»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: «Ընդհանուր չափը 28 մլրդ դրամ է, որ ներառված է 2019 թվականի բյուջեի նախագծում: Շրջանառության մեջ է գտնվում նաև նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է, որ արտաբյուջետային հաշիվներն ընդհանրապես կդադարեն գոյություն ունենալ և ընդհանուր կանոնների շրջանակում կմուտքագրվեն պետական բյուջե»,-տեղեկացրել է Ջանջուղազյանը:
Անդրադարձ է կատարվել նաև կառավարման ապարատի ուռճացվածությանը, ղեկավար կազմ-աշխատակիցներ հարաբերակցությանը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի՝ ներկայումս քննարկումների փուլում է գտնվում կառուցվածքային փոփոխությունների գործընթացը:
Այնուհետև ոլորտների պատասխանատուները ներկայացրել են իրենց բնագավառներում պետական բյուջեի հատկացումները և հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերը:
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում:
 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)