ԹԵԺ ԳԻԾ
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են
05.11.2018
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են
Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են բյուջետային քննարկումները: Նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ոլորտների հատկացվող ֆինանսական միջոցները, նշել է, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կազմելիս հաշվի են առնվել կառուցվածքային փոփոխությունները, որոնք դեռ քննարկման փուլում են: Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը նպատակ ունի համախմբել բոլոր հնարավոր ռեսուրսները: Նախագծի կարևոր առանձնահատկություններից է ծրագրային բյուջետավորումը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ էական են ոչ թե օգտագործված միջոցները, այլև արձանագրված արդյունքները:
 
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 6-ի համատեղ նիստում: