ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 38-3.2-219) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության (այսուհետ՝ Վարչություն) կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

  • մասնակցում է Բաժնի գործունեության իրեն հանձնարարված բնագավառներում առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներին, այդ թվում` պետական բյուջեի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի ու դրանք ներկայացնելու կարգերի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման կազմակերպմանն առնչվող հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծում և Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումներից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծում ներառելու համար.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերին, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերին վերաբերող համապատասխան ցուցանիշների և մասերի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • իրեն հանձնարարված բնագավառներում մասնակցում է հանրային իշխանության մարմիններից ստացված բյուջետային ֆինանսավորման հայտերի մշակման ու վերլուծության, կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով ելքերի ֆինանսական ծրագրավորման և վերջինիս առնչվող հարցերի շրջանակում առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման և առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծրագրավորմանը վերաբերող բաժինների գծով առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առաջիկա տարվա կապիտալ ներդրումների ծրագրի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերին, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերին վերաբերող մասերի գծով առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծրագրավորմանն առնչվող հարցերի շրջանակում առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ Բաժնի իրավասությանը վերաբերվող առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Նախարարության դիրքորոշման ձևավորման նպատակով միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող` Բաժնի իրավասությանը վերաբերվող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի մասին առաջարկությունների մշակման աշխատանքներին:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • Ունի տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:                             

Պայմանագիրը կնքվում է 2022 թվականի հունվարի 19-ը ներառյալ։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: