ԹԵԺ ԳԻԾ
04.10.2019
Հայտարարություն Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիր՝ 25-32.14-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

 

 Նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • ապահովում է Նախարարության քննարկմանը ներկայացված, ինչպես նաև Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրման գործընթացը.
  • ապահովում է պետական մարմինների, Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրավական գնահատական պահանջող հարցերի դիրքորոշումների տրամադրման գործընթացը.
  • ապահովում է իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման և անհրաժեշտության դեպքում, իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացը.
  • ապահովում է աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցության, իրավական եզրակացությունների տրամադրման հետ կապված աշխատանքները.
  • ապահովում է Հայատանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, փոփոխման հարցերով Նախարարության գործառույթների իրականացման իրավական ապահովման հետ կապված աշխատանքները.
  • ապահովում է դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում և իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման հետ կապված աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության կողմից կնքվող հաշտության համաձայնությունների նախագծերի մշակման հետ կապված գործընթացները.
  • ապահովում է ի վնաս Նախարարության կայացված դատական ակտերի դեմ բողոք բերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությունների նախապատրաստման գործընթացը.
  • ապահովում է ընդդեմ Նախարարության ներկայացված հայցերին (հակընդդեմ հայցերի), ինչպես նաև պետության գույքային շահերին առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն համապատասխան տեղեկությունների տրամադրման ապահովման հետ կապված գործընթացները.
  • ապահովում է Նախարարության գործառույթներին առնչվող Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների միջոցով Նախարարության կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործընթացի իրականացման աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության մասնակցությամբ քաղաքացիական և վարչական գործերով կայացված դատական ակտերի հարկադիր կատարման փուլում ներկայացուցչության ապահովման իրականացման աշխատանքները.
  • ապահովում է դատարանի կողմից սնանկ ճանաչված իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտատիրոջ իրավունքների իրացման ապահովման աշխատանքների կատարումը.
  • ապահովում է պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում Նախարարության կանոնադրությամբ հաստատված գործառույթների իրականացման աշխատանքները։

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • Իրավագիտություն (00.6) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավագիտության բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Հանրային ծառայության մասին» «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին»,  «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքների, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

 

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  310․858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ:

 

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

 

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: