ԹԵԺ ԳԻԾ
09.10.2019
Հայտարարություն Ֆինանսների նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 25-33.6-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

 

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • իրականացնում է մամուլի հաղորդագրությունների, պարզաբանումների ու հայտարարությունների պատրաստումը և տարածումը.
  • իրականացնում է Նախարարի մամուլի քարտուղարի հանձնարարությամբ ՝ Նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում առաջակությունների ներկայացումը և դրանց կատարման ապահովումը.
  • իրականացնում է Նախարարի մամուլի քարտուղարի հանձնարարությամբ՝ Նախարարության պաշտոնատար անձանց զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին ծանուցումը և, անհրաժեշտության դեպքում, դրանց օպերատիվ արձագանքի ապահովումը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • «Հումանիտար գիտություններ» կամ «Բանասիրական գիտություններ» ոլորտների մասնագիտությունների կամ «Լրագրություն և տեղեկատվական գիտություններ» ոլորտի «Լրագրություն» մասնագիտության գծով բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Կառավարչական իրավահարաբերություների կարգավորման մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքների, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն, ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1146-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 477-Լ հրամանի իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  175․932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

 

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 14-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: