ԹԵԺ ԳԻԾ
28.06.2019
Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 38-2.2-152) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության գնումների քաղաքականության վարչության (այսուհետ՝ Վարչության) պետի տեղակալի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

  • կազմակերպում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հաստատման ներկայացման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների գործընթացի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
  • կազմակերպում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ հաշվետվությունների ձևերի, ներկայացնելու ժամկետների մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
  • կազմակերպում է գրանցամատյանի ձևի և վարման կարգի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.
  • կազմակերպում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման աշխատանքները.
  • կազմակերպում է պետական գնումների հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման, ամփոփման և հաշվետվությունների ու վերլուծությունների կազմման աշխատանքները.
  • կազմակերպում է պետական գնումների տարեկան հաշվետվության հրապարակման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների աջակցություն ծառայության (թեժ գծի) միջոցով գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների համակարգողների որակավորման շնորհման աշխատանքները.
  • կազմակերպում է տեղեկագրի հրապարակման աշխատանքները.
  • կազմակերպում է գնումների որակավորված մասնագետների ցուցակի հրապարակման աշխատանքները.
  • կազմակերպում է մասնակիցների` գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու աշխատանքները.
  • կազմակերպում է ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և որակավորման չափանիշների` «Գնումների մասին» օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից փորձաքննությունների իրականացման աշխատանքները.
  • կազմակերպում է բյուջեների կազմման հիմքում դրվող գնման գործարքների գների որոշման մեթոդաբանության մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • ունի տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
  • «Գնումների մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 390-Ն, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Ընտրանքային  կարգով  պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1454-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:                            

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է  256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 09։30-ից 12։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հուլիսի 3-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: