ԹԵԺ ԳԻԾ
28.06.2019
Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 38-4.1-82) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության գնումների քաղաքականության վարչության (այսուհետ՝ Վարչություն) առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • մասնակցում է պետական գնումների հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման, ամփոփման և հաշվետվությունների ու վերլուծությունների կազմման աշխատանքներին.
  • մասնակցում է պետական գնումների տարեկան հաշվետվության հրապարակման աշխատանքներին.
  • մասնակցում է տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպմանը.
  • մասնակցում է ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և որակավորման չափանիշների` «Գնումների մասին» օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից փորձաքննությունների աշխատանքների կազմակերպմանը.
  • մասնակցում է բյուջեների կազմման հիմքում դրվող գնման գործարքների գների որոշման մեթոդաբանության մշակման և հաստատման ներկայացման աշխատանքների կազմակերպմանը.
  • իրականացնում է վարչության փաստաթղթաշրջանառության ապահովումը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • «Գնումների մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին»  N 534-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 390-Ն, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 16-ի «Ընտրանքային  կարգով  պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1454-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:                            

Պայմանագիրը կնքվում է մինչև թափուր պաշտոն առաջանալու հիմքի ավարտը։ 

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ: 

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 09։30-ից 12։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հուլիսի 3-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: