ԹԵԺ ԳԻԾ
12.07.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 38-2.3-432) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

      Նախարարության իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության բաժնի (այսուհետ՝ Բաժնի) գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների, գրությունների, բողոքների պատասխանների կազմման աշխատանքները.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում և ներկայացնում է գործարքների նախագծեր.
  • իրականացնում է Նախարարության գործունեության իրավական ապահովման աշխատանքների իրականացումը իր իրավասության շրջանակներում.
  • իրականացնում է Բաժնի կողմից Նախարարության ստորաբաժանումների տարբեր հարցերով իրավական օժանդակություն և եզրակացություններ տրամադրելու աշխատանքները.
  • իրականացնում է մասնավորեցման և օտարման որոշումների, պետական գույքի օտարմանը վերաբերող իրավական ակտերի կազմման, դրանց ընդունմանն ուղղված աշխատանքները.
  • անհրաժեշտության դեպքում իրականացնում է իրավական ակտերի նախագծերի, այդ թվում` օրենքների նախագծերի փորձաքննության և մշակման աշխատանքները.
  • իրականացնում է Բաժնի կողմից տարբեր հարցերի վերաբերյալ իրավական եզրակացությունների, փորձաքննությունների, իրավական ակտերի նախագծերի տրամադրման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կամ իրավական-փորձագիտական եզրակացությունների տրամադրումը.
  • իրականացնում է պետական մարմինների, Նախարարության ստորաբաժանումների կողմից իրավական գնահատական պահանջող հարցերի ընթացքի ապահովումը.
  • իրականացնում է իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման, անհրաժեշտության դեպքում՝ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
  • իրականացնում է աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը, իրավական եզրակացությունների տրամադրումը.
  • իրականացնում է դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում և իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
  • իրականացնում է հակակոռուպցիոն ծրագրերից բխող աշխատանքները:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության, Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:

                                

Պայմանագիրը կնքվում է 2019 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 09։30-ից 12։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հուլիսի 17-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: