ԹԵԺ ԳԻԾ
12.06.2019
Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 38-2.3-484) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության և մեթոդաբանության մշակում, իրավական ակտերի նախագծում և պատրաստում, օրենսդրության վերաբերյալ մեթոդական ցուցումների և պարզաբանումների տրամադրում.
  • իրականացնում է պարբերական դիտարկումներ՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորի վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ.
  • իրականացնում է Հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի  գործառույթի վիճակագրական տվյալների վերլուծություն.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների և մարմինների հետ համագործակցության աշխատանքներ.
  • իրականացնում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի  որակի արտաքին գնահատում.
  • իրականացնում է ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայության ապահովման աշխատանքներ.
  • իրականացնում է ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման համակարգի առկայության ապահովման աշխատանքներ:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում  առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • «Ներքին աուդիտի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N1233-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի «Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմա­կերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումների իրականացման, ինչպես նաև ստուգում իրականացնող մարմինների և արտաքին աուդիտի մարմնի հետ ներքին աուդիտի համագործակցության կարգերը հաստատելու մասին» N896-Ն, 2014 թվականի փետրվարի 13-ի «Ներքին աուդիտորի որակավորման կարգը և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու մասին» N 176-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 44 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված  ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • ռուսերեն (կարդում և կարող է բացատրվել) և անգլերեն (կարդում և կարող է բացատրվել)  լեզուների տիրապետում.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:                           

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է  212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

  Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

 Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 13։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հունիսի 17-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: