ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 38-2.3-486) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

 

Նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է պետական և համայնքային բյուջեների պլանավորման և կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ և մեթոդական կարգավորման, իրավական ակտերի մշակման աշխատանքները.
  • իրականացնում է բյուջետային գործընթացի կառավարման հետ կապված իրավական ակտերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի տրամադրամն  աշխատանքները.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բյուջետային գործընթացի կառավարման գործառույթներից բխող ոլորտներում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված  ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 38 արձանագրությամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • ռուսերեն (կարդում և կարող է բացատրվել) և անգլերեն (կարդում և կարող է բացատրվել) լեզուների տիրապետում։                           

Պայմանագիրը կնքվում է 2020 թվականի հունվարի 15-ը ներառյալ։

 Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

  Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am։

 Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք.Երևան, Մելիք-Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

 Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: