ԹԵԺ ԳԻԾ
04.10.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության տնտեսության իրական հատվածի ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 38-2.3-540) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության (այսուհետ՝ Վարչություն) տնտեսության իրական հատվածի ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման մարմիններին՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ՝ համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակումը՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի մշակման և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի ամբողջական փաստաթղթի ամփոփման և ներկայացման աշխատանքները՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ՝ համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումներից բխող Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքները՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • իրականացնում է հանրային իշխանության մարմիններից ստացված առաջիկա բյուջետային տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի վերլուծությունը և առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի ֆինանսական ծրագրավորումը.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ՝ համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի կազմման աշխատանքները՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման և նշված նախագծի ամբողջական փաստաթղթի ամփոփման և ներկայացման աշխատանքները՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • իրականացնում է առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից բխող Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակումը՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը՝ տնտեսության իրական հատվածի մասով.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ, համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ իրականացնում է հանրային իշխանության մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվների ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
  • իրականացնում է Նախարարության դիրքորոշման ձևավորման նպատակով միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների,  Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող` Բաժնի իրավասությանը վերաբերվող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի մասին առաջարկությունների մշակումը.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի գործունեության բնագավառներում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն) իմացություն:                                           

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է 212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան 1, 122 սենյակ հեռ.` 011-800-123:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: