ԹԵԺ ԳԻԾ
04.10.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգումների համակարգման բաժնի գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 38-2.3-547) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգումների համակարգման բաժնի գլխավոր վերահսկողի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է հսկողություն պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ.
  • իրականացնում է հսկողություն բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները.
  • իրականացնում է հսկողություն պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարների մասով, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ.
  • իրականացնում է հսկողություն պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնում է պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերստուգումներ (աուդիտ) կամ ստուգումներ.
  • իրականացնում է հսկողություն պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
  • իրականացնում է ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման և ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ.
  • օրենքներով և դրանց հիման վրա Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումներ (վերստուգումներ).
  • իրականացնում է ֆինանսական ստուգումներ օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում՝ համայնքներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարների մասով, ինչպես նաև իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզման աշխատանքներ.
  • իրականացնում է վերահսկողություն պետական սեփականություն հանդիսացող՝ բաժնեմաս ունեցող ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների ճիշտ հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքերում համապատասխան լիազոր մարմնի պահանջով իրականացնում է ֆինանսական ստուգումներ.
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախարարի հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների հիման վրա իրականացնում է ստուգումներ, վերստուգումներ և ուսումնասիրություններ:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության աշխատակազմի ֆինանսական վերահսկո­ղության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայ­նությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության աշխատակազմի ֆինանսական վերահսկո­ղության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ռիսկայ­նության չափանիշների և ճշգրտող գործակիցների  հաշվարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» N 1043-Ա հրամանի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի  հունիսի  11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա­րության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743–Լ որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա­րության ֆինանսաբյուջետային վերահսկողու­թյան վարչու­թյան կանոնա­դրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի N 506-Լ հրամանի և  իր  լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն) իմացություն:                         

Պայմանագիրը կնքվում է 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է 212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0051 ք. Երևան Կոմիտաս 54բ, կայք՝ www.minfin.am։

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: