ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019
Հայտարարություն ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 25-32.3-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության (այսուհետ՝ Վարչություն) եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի (այսուհետ՝ Բաժին) մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • մասնակցում է հարկային վարչարարության ոլորտում առկա իրա­վի­­ճակի ուսումնա­սի­րու­­թյանը, դրա գնահատմանը վարչարարության մե­թո­­դա­բա­նո­ւ­թյան նպատակներին համա­պա­տաս­­­­­­խանության տե­սան­կյու­նից.
  • մասնակցում է հարկային վար­չա­րարության ոլորտում առաջնայնությունների և գերա­կա­յու­թյուն­ների որոշմանը, վար­չարարության հա­մա­­կարգի կատա­րե­լա­գործման և զար­գաց­ման վե­­րա­­­բերյալ առա­ջար­կու­թյուն­­ների մշա­կմանը և ներկայացմանը.
  • մասնակցում է հար­կային վարչարարության մեթոդաբանության մշակման նպատակով պետա­­­կան կառավարման այլ մարմինների հետ համագործակցությանը.
  • մասնակցում է հարկային վարչարարության մեթոդաբանության իրականացման նպա­­տա­կով Նախարարության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստո­րա­բա­ժա­­նումների հետ հա­­­մա­գոր­ծակ­ցու­թյանը, ինչպես նաև նրանց հար­կա­­յին վար­չա­րա­րու­­թյան մեթո­դա­­­բանության գծով օրենս­դրական ոլորտում կատարվող փո­­փ­ո­­խու­­թյուն­նե­րի վերաբերյալ ան­հրա­­­ժեշտ տեղե­կա­տվու­թյան տրամադրամանը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • «Գործարարություն և վարչարարություն» ոլորտի մասնագիտությունների կամ «Սոցիալական և վարքաբանական գիտություններ» ոլորտի «Տնտեսագիտություն» ենթաոլորտի մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Աշխատանքային ստաժ չի պահանջվում.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսգրքերի, «Կառավարչական իրավահարաբերություների կարգավորման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածի իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի նոյեմբերի 4-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: