ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019
Հայտարարություն ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 25-32.3-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության (այսուհետ՝ Վարչություն) միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի (այսուհետ՝ Բաժին) մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև տնտեսական ին­տե­գրման վերլու­ծությունների իրականացմանը և դրանց հիման վրա կրկ­նակի հարկումը բացա­ռելու համա­ձայ­նագրերի կնքման առաջ­նա­հեր­թու­թյունների որոշմանը.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության և այլ երկրների մի­ջև կրկնակի հար­կու­մից խուսա­փելու վերաբերյալ համաձայնագրերի մշա­­կմանը  և նախա­պատրաստմանը.
  • մասնակցում է գործող համաձայնագրերում ամրա­գր­ված դրույթների վերլուծությանը և հարկային քաղաքականության զար­գաց­­մանը համապատասխան դրանց փոփոխությունների անհրաժ­եշ­տու­թյան վերաբերյալ առաջար­կութ­յուն­ների մշակմանը և ներկայացմանը.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախա­­­­­­­­պատրաստ­ման փուլում դրանցում պարունակվող հարկային և մաք­սա­յին դրույթների վերա­­­­­բեր­յալ առաջարկու­թյուն­ների մշակմանը և ներ­կա­յա­ցմանը.
  • մասնակցում է մի շարք միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային, մաք­­սային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների տրամադրման և կիրարկման ապա­հովումը նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախա­­­գծերի նախապատրաստմանը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • «Գործարարություն և վարչարարություն» ոլորտի մասնագիտությունների կամ «Սոցիալական և վարքաբանական գիտություններ» ոլորտի «Տնտեսագիտություն» ենթաոլորտի կամ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Աշխատանքային ստաժ չի պահանջվում.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսգրքերի, «Կառավարչական իրավահարաբերություների կարգավորման մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Միջազգային պայմանագրերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքների, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածի իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի նոյեմբերի 4-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: