ԹԵԺ ԳԻԾ
21.10.2019
Հայտարարություն Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության oրենսդրության բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 25-32.14-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

 

Նախարարության իրավաբանական վարչության oրենսդրության բաժնի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • մասնակցում է Նախարարության քննարկմանը ներկայացված, ինչպես նաև Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրմանը.
  • մասնակցում է իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացմանը և իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
  • անհրաժեշտության դեպքում մասնակցում է աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և մշտապես գործող նախարարական կոմիտեներում ընդգրկվող հարցերի կապակցությամբ իրավական դիրքորոշումների տրամադրմանը.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Հայատանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, փոփոխման հարցերով Նախարարության գործառույթների իրականացման իրավական ապահովմանը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • Իրավագիտություն (042101.00.6) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • Աշխատանքային ստաժ չի պահանջվում.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Հանրային ծառայության մասին» «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Միջազգային պայմանագրերի մասին», «Լիցենզավորման մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»,   «Հիմնադրամների մասին» օրենքների, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի      N 882-Ն որոշումների իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն:

Պայմանագիրը կնքվում է մինչև թափուր պաշտոն առաջանալու հիմքի ավարտը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

 Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

    Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: