ԹԵԺ ԳԻԾ
11.09.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝38-4.1-71) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

 

Նախարարության իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի  պաշտպանության բաժնի (այսուհետ՝ Բաժնի) առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • մասնակցում է իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման, անհրաժեշտության դեպքում՝ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին, իրավական եզրակացությունների տրամադրմանը.
  • մասնակցում է դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում և իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչական գործերով ընդդեմ Նախարարության ներկայացված հայցի (հակընդդեմ հայցի), ինչպես նաև վարչական գործերով պետության գույքային շահերին, սակայն առանց Նախարարության մասնակցության քննվող դատական գործերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն համապատասխան տեղեկությունների տրամադրման աշխատանքներին.
  • մասնակցում է վարչական գործերով պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում Նախարարության կանոնադրությամբ հաստատված գործառույթների իրականացման աշխատանքներին:

 

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության, Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և խաղատների», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն) իմացություն:

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան, Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք.Երևան,
Մելիք-Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: