ԹԵԺ ԳԻԾ
12.06.2019
Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 38-4.1-81) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության (այսուհետ՝ Վարչություն) բյուջետային գործընթացի քաղաքականության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

 

  • մասնակցում է բյուջետային գործընթացի կառավարման և համակարգման մշտադիտարկման աշխատանքներին.
  • իրականացնում է վարչության փաստաթղթաշրջանառությունը.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բյուջետային գործընթացի կառավարման գործառույթներից բխող ոլորտներում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն.
  • «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված  ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 38 արձանագրությամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:

                                

Պայմանագիրը կնքվում է մինչև թափուր պաշտոն առաջանալու հիմքի ավարտը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 10։00-ից 13։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հունիսի 17-ը ներառյալ:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: