ԹԵԺ ԳԻԾ
06.08.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային եվ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 38-4.1-84) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության (այսուհետ՝ Վարչություն) կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

  • մասնակցում է Բաժնի գործունեության իրեն հանձնարարված բնագավառներում առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերին, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերին վերաբերող համապատասխան ցուցանիշների և մասերի վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումներից բխող Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է հանրային իշխանության մարմիններից ստացված բյուջետային ֆինանսավորման հայտերի մշակման ու վերլուծության, կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով ելքերի ֆինանսական ծրագրավորման և վերջինիս առնչվող հարցերի շրջանակում առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման և առաջարկությունների մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի իրեն հանձնարարված բնագավառներում կապիտալ ծախսերին, ներդրումային, վարկային և դրամաշնորհային ծրագրերին վերաբերող մասերի գծով առաջարկությունների մշակման աշխատանքներին:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ  (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում:                     

Պայմանագիրը կնքվում է մինչև թափուր պաշտոն առաջանալու հիմքի ավարտը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։00-ից 17։00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
    • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: