ԹԵԺ ԳԻԾ
11.09.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 38-4.1-85) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի (այսուհետ՝ Բաժնի) առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • մասնակցում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպման Բաժնի պետի հանձնարարությամբ տրված աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի մշակման և ամբողջական փաստաթղթի ամփոփման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումներից բխող Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է հանրային իշխանության մարմիններից ստացված առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի վերլուծությունը և առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորմանը.
  • մասնակցում է առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորմանը:

 

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն) իմացություն:

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

 

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան, Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք.Երևան,
Մելիք-Ադամյան  1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: