ԹԵԺ ԳԻԾ
01.10.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 38-4.1-86) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են ՝

  • մասնակցում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի կազմակերպման Բաժնի պետի հանձնարարությամբ տրված աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների աշխատանքների կատարման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի մշակման և ամբողջական փաստաթղթի ամփոփման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշումներից բխող Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի ձևավորման բնագավառում Նախարարության ստորաբաժանումների աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատող Նախարարի հրամանի նախագծի մշակման աշխատանքներին.
  • մասնակցում է հանրային իշխանության մարմիններից ստացված առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի վերլուծությունը և առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորմանը.
  • մասնակցում է առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորմանը.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի կազմման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման և նշված նախագծի ամբողջական փաստաթղթի ամփոփման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափի հաշվարկմանը.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տրված երաշխավորագրերի սպասարկման նպատակով առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում հատկացումների պահուստավորման նպատակով առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվելիք Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի տարեկան մեծության նվազագույն չափի վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն) իմացություն:                   

Պայմանագիրը կնքվում է մինչև թափուր պաշտոն առաջանալու հիմքի ավարտը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է   111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան 1, 152 սենյակ հեռ.` 011-800152:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։45-ից 17։45-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 4-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: