ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 38-4.1-90) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 1-ին բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • մասնակցում է պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ իրականացվող հսկողության աշխատանքներին.
  • մասնակցում է բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ իրականացվող հսկողության աշխատանքներին` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները.
  • մասնակցում է պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարների մասով, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ իրականացվող հսկողության աշխատանքներին.
  • մասնակցում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ իրականացվող հսկողության աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերստուգումներին (աուդիտ) կամ ստուգումներին.
  • մասնակցում է պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվող հսկողության աշխատանքներին.
  • մասնակցում է ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին, ինչպես նաև ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման և ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ իրականացվող հսկողության աշխատանքներին.
  • օրենքներով և դրանց հիման վրա Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումներին (վերստուգումներին)..
  • մասնակցում է օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում՝ համայնքներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարների մասով ֆինանսական ստուգումներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզման աշխատանքներին.
  • մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող՝ բաժնեմաս ունեցող ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների ճիշտ հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ իրականացվող հսկողության աշխատանքներին.
  • պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքերում մասնակցում է համապատասխան լիազոր մարմնի պահանջով ֆինանսական ստուգումներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախարարի հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների հիման վրա իրականացվող ստուգումներին, վերստուգումներին և ուսումնասիրություններին:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության աշխատակազմի ֆինանսական վերահսկո­ղության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայ­նությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության աշխատակազմի ֆինանսական վերահսկո­ղության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ռիսկայ­նության չափանիշների և ճշգրտող գործակիցների  հաշվարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» N 1043-Ա հրամանի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի  հունիսի  11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա­րության կանոնադրությունը հաստատելու մասին» N  743–Լ որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա­րության ֆինանսաբյուջետային վերահսկողու­թյան վարչու­թյան կանոնա­դրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրաման N 506-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր)  կառավարչական  հմտությունների  և   ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող  կառավարչական հմտությունների  և ունակությունների   տիրապետում.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն) իմացություն:                       

Պայմանագիրը կնքվում է մինչև թափուր պաշտոն առաջանալու հիմքի ավարտը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0051 ք.Երևան Կոմիտաս 54բ, կայք՝ www.minfin.am։

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան 1, 122 սենյակ հեռ.` 011-800123:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: