Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
2016-2018թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ոլորտում արձանագրված արդյունքները
07.05.2018
2016-2018թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ոլորտում արձանագրված արդյունքները

2016 թվականից նոր կառավարությունը խնդիր էր դրել աստիճանաբար դանդաղեցնել ՀՀ կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպը, որը  2014-2016թթ ընթացքում աճել էր շուրջ 13 տոկոսային կետով, իսկ միայն 2016թ-ին 7.7 տոկոսային կետով (այս ցուցանիշի միանգամից նվազեցումը կտուգաներ տնտեսական աճը):

2017թ-ին կառավարությանը հաջողվեց իր առջև դրած խնդիրն իրագործել, այն է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքում պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպն էապես նվազեցվեց և պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճեց ընդամենը 1.8 տոկոսային կետով: Իսկ արդեն 2018թ-ին հարկաբյուջետային ծրագրի իրականացման պայմաններում նախատեսվում է պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ շուրջ 1.3 տոկոսային կետով:

Վերոնշյալ հարկաբյուջետային քաղաքականությունն իրագործվել է պարտքի խելամիտ կառավարման ուղենիշներին համահունչ: Ավելին <<Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին)>> ցուցանիշը, որը բնութագրում է պարտքի կառավարման ոլորտում կառավարության իրացվելության հետ կապված ռիսկերը (ընդհանուր պարտքի մեջ որքան մեծ է ընթացիկ տարվա մարումները, այդքան կառավարությունը կարող է ընթացիք իրացվելիության դժվարություններ ունենա) 2016թ. 22.9%-ից նվազել է 2017թ. 16.4%-ի՝ գտնվելով իրացվելիության սահմաններում: Ընդ որում այս միտումը շարունակվել է նաև 2018թ-ի ընթացքում:

 

 

ՀՀ կառավարության ներքին պարտքի կառավարման ոլորտում այս ժամանակահատվածում իրականացվել են նաև մի շարք բարեփոխումներ.

  • ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի զարգացման, շուկայի մասնակիցների համար գործառնական ծախսերը նվազեցնելու նպատակով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդային համակարգը ՀՀ կենտրոնական բանկից տեղափոխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ, որտեղ պարտատոմսերով գործարքներն իրականացվում են (T+n) սկզբունքով` հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից:
  • Ներդրվել է Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ (gp.minfin.am) և ընդլայնվել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պարտատոմսերի գործիքակազմը՝ ներկայումս այս համակարգով կարելի է ձեռք բերել թողարկվող բոլոր 4 տեսակի պարտատոմսերը:
  • Ներդրվել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգը:
  • 2017 թվականին թողարկվեց 30 տարի մարման ժամկետով պետական գանձապետական պարտատոմս:

 

Արդյունքում՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ամբողջ կորի երկայնքով նվազել է 3-4 տոկոսային կետով:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում միջազգային կապիտալի շուկաների արձագանքը չի ուշացել և Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի ոչ միայն տոկոսադրույքներն են այս ժամանակահատվածում նվազել, այլ նաև միջազգային ուղենշային պարտատոմսերի նկատմամբ սփրեդն է նվազել, ինչը նշանակում է, որ աճել է մեր երկրի նկատմամբ վստահությունը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)