ԹԵԺ ԳԻԾ
«Հայաստանում դեֆոլտի որևիցե հավանականություն ուղղակի չկա». Վարդան Արամյան
26.10.2017

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Factor.am-ի հետ  hարցազրույցում պնդում է, որ Հայաստանի պետական պարտքը, որը տարեվերջին արդեն կհասնի 6,7 մլրդ դոլարի, լիովին կառավարելի է, իսկ հոռետեսական կանխատեսումները՝ անհիմն: Ըստ Արամյանի, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշներն ու զարգացման միտումները «շատ դրական» են, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ «ֆանտաստիկ»: Օլիգարխների ու մենաշնորհային դիրք ունեցող տնտեսվարողների դեմ պայքարի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ առկա է «քաղաքական կամք բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու և անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար», սակայն շեշտեց, որ «ունևորները, որոնք ունեն լոբիստական ուժ, դեռևս օլիգարխ չեն և եթե սկսենք պայքարել, ապա սխալ ուղղությամբ կգնանք»: Երկրի ֆինանսատնտեսական վիճակի, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին ամբողջական զրույցը՝ տեսանյութում: 

Նյութի աղբյուրը՝ factor.am

Այլ տեսահոլովակներ