ԹԵԺ ԳԻԾ
27.06.2017
Ինչպե՞ս ստանալ խաղատան կազմակերպման լիցենզիա

Խաղատան կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին»«Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի   «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1164-Ն որոշման համաձայն: Խաղատան կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հայտատուները խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության  2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` շահումներով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 150 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 120 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 80 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 30 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 4 500 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն շահումներով խաղերի կազմակերպման համար Ծաղկաձոր քաղաքում լիցենզիա ստանալու դեպքում վճարում է կատարում Կենտրոնական գանձապետարանի 900005061149 հաշվեհամարին, Սևան քաղաքում` 900005061156 հաշվեհամարին, Ջերմուկ քաղաքում` 900005061164 հաշվեհամարին, Մեղրի քաղաքում` 900005061172 հաշվեհամարին, այլ վայրում` 900005061180 հաշվեհամարին, և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

Խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնողների համար շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կազմման ուղեցույց և օրինակելի ձև

Կենդանի շահումով խաղերի կանոնները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 24-ի «Կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» թիվ 66-Ն որոշմամբ:

Տվյալներ` շահումով խաղերի մասին, Ձև` 4

Հայտարարագիր՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ

 

Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-368 հեռախոսահամարով