Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Սեմինար «Կառավարման մարմինների գործառույթները խոշոր աղետների ժամանակ» թեմայով
10.04.2018
Սեմինար «Կառավարման մարմինների գործառույթները խոշոր աղետների ժամանակ» թեմայով

Ապրիլի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել սեմինար «Կառավարման մարմինների գործառույթները խոշոր աղետների ժամանակ» թեմայով: Սեմինարն անցկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետները` ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, գնդապետ Արթուր Մուրադյանի գլխավորությամբ:

Սեմինարի նպատակն էր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներին իրազեկել արտակարգ իրավիճակներում պաշտպանության միջոցառումների, արձագանքման պլանավորման, ճիշտ վարքականոնների դրսևորման և, մասնավորապես, ֆինանսների նախարարության` որպես կառավարման մարմնի գործառույթների մասին:

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են նաև ընդհանուր տեղեկություններ Հայաստանին բնորոշ բնածին և տեխնածին վտանգների, դրանց առաջացման նախապայմանների և փուլերի, ազդեցությունների, ինչպես նաև կանխարգելման, ռիսկերի նվազեցման և պաշտպանության վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ մասնագետները մեծ կարևորություն են տվել նախարարության աշխատակազմի` արտակարգ իրավիճակներում վարքականոնների ուսուցմանը և ղեկավար կազմի կողմից հրահանգավորմանը: Այս նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել և իրականացնել տարահանման և պատսպարման վարժանքներ, իրականացնել աշխատակիցների սթրեսադիմացկունության և հոգեկան կայունության որակների զարգացման դասընթացներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)