ԹԵԺ ԳԻԾ
10.03.2020
ԿՖԿՏՀ-ի ներդրման ծրագրի շրջանակում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նախաորակավորման հայտարարություն

Հայտարարության սույն տեքստը հաստատված է երկու փուլով մրցույթի գնահատող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 5-ի N 1 որոշմամբ և հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն 

Ընթացակարգի ծածկագիրը`  ՀՀ ՖՆ-ԵՄԾՁԲ-20/1

 

I. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. Պատվիրատուն` ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը գտնվում է ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեում, խորհրդատվական ծառայություններ ձեռքբերելու նպատակով կազմակերպվելիք երկու փուլով մրցույթի անցկացման նպատակով հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ: Խորհրդատվական ծառայությունները ներկայացված են մեկ չափաբաժինում`

 

Չափաբաժինների համարները
Չափաբաժնի անվանումը

1

ԿՖԿՀ-ի ներդրման ծրագրի շրջանակում խորհրդատվական ծառայությունների  մատուցում

Տեխնիկական առաջադրանքի նախնական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ http://gnumner.am/hy/page/erkpul_mrcuyti_nakhaorakavorman_haytararutyun/:

 

II. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

3. Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը պետք է բավարարի «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» որակավորման չափանիշին: Ընդ որում համանման են համարվում պետական ֆինանսների կառավարման բնագավառում տեղեկատվական ուղղվածությամբ բազմաշահառու ներդրված ծրագրի համար անհրաժեշտ ֆունկցիոնալ և տեխնիկական նկարագրությունների մշակման ծառայությունների մատուցված լինելը:

Մասնակիցը համարվում է սույն ենթակետով նախատեսված որակավորման չափանիշին բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները.

4. Մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին կարող են մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում`

1) նախաորակավորման հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.

2) նախաորակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները (համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` սույն հրավերով սահմանված որակավորման պահանջներին)

3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.

4) համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):

5) կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։

         

III. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

         

5. Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն մեկ օրացուցային օր առաջ հանձնաժողովից պահանջելու նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանում։ Ընդ որում պարզաբանումը կարող է պահանջվել մինչև սույն կետում նշված օրվա ժամը 17:00-ն (Երևանի ժամանակով): Հանձնաժողովը հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրում է հարցումը ստանալու օրվան հաջորդող օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն 3 ժամ առաջ։

Սույն կետում նշված հարցումը մասնակիցը ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարի էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

Հարցման մասին պարզաբանումն ուղարկվում է հանձնաժողովի քարտուղարի` սույն հրավերով նախատեսված էլեկտրոնային փոստից մասնակցի` հարցումը ստացված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

6. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը պարզաբանումը տրամադրելու օրը հրապարակվում է տեղեկագրում` առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները։

7. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն բաժնով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է սույն հայտարարության բովանդակության շրջանակից։ Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող մեկ օրացուցային օրվա ընթացքում:

8. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու օրացուցային օր առաջ սույն հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ։ Փոփոխություն կատարելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը փոփոխություն կատարելու մասին հայտարարությունը հրապարակում է տեղեկագրում։

9.Նախաորակավորման հայտարարության մեջ փոփոխություններ կատարվելու դեպքում նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից։ 

 

IV. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Սույն ընթացակարգին մասնակցելու համար մասնակիցը հանձնաժողովին ներկայացնում է հայտ։

11. Նախաորակավորման հայտը մասնակիցը հանձնաժողովին կարող է ներկայացնել`

1) էլեկտրոնային եղանակով` հանձնաժողովի քարտուղարի սույն հայտարարությամբ նախատեսված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով.

2) փաստաթղթային ձևով` փակ ծրարով, սոսնձված: Ծրարի վրա նախաորակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`

ա. պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

բ. ընթացակարգի ծածկագիրը.

գ. «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

12. Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին ոչ ուշ, քան սույն հայտարարությունը տեղեկագրում հրապարակվելու օրվանից հաշված 40-րդ օրվա ժամը 17:00-ն:

Փաստաթղթային ձևով ներկայացվող նախաորակավորման հայտերը հանձնաժողովին անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն կետով սահմանված ժամկետը լրանալը`  ՀՀ ֆինանսների նախարարություն, ք. Երևանի, Մելիք-Ադամյան 1 հասցեով:

13. Փաստաթղթային ձևով ներկայացված նախաորակավորման հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղարը:

Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:

14. Մասնակիցը նախաորակավորման հայտով ներկայացնում է`

1) իր կողմից հաստատված նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` համաձայն հավելված N 1-ի,

2) իր կողմից հաստատված հայտարարություն՝ սույն հայտարարությամբ սահմանված որակավորման չափանիշի պահանջներին իր համապատասխանության մասին` համաձայն հավելված 2-ի,

3) համատեղ գործունեության պայմանագրի պատճենը, եթե մասնակիցները սույն ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով):

15. Եթե նախաորակավորման հայտը մասնակիցը ներկայացնում է`

1) փաստաթղթային եղանակով, ապա հայտում ներառվող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ սույն հայտարարության 14-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի, ներկայացվում են բնօրինակից և թվով երեք պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Բնօրինակ փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց նոտարական կարգով վավերացված օրինակները.

2)  էլեկտրոնային եղանակով, ներկայացվում են բնօրինակի փաստաթղթերից արտատպված (սկանավորված) տարբերակները:

16. Նախաորակավորման հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

17. Ծրարը և սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կողմից կազմվող փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե նախաորակավորման հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Նպատակահարմարության դեպքում մասնակիցը պահանջվող տեղեկությունները կարող է ներկայացնել սույն հայտարարությամբ առաջարկվող ձևերից տարբերվող այլ ձևերով` պահպանելով պահանջվող վավերապայմանները։

         

V.  ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

18. Նախաորակավորման հայտերի բացումը, գնահատումը և արդյունքների ամփոփումը կատարվում է նախաորակավորման հայտերի բացման նիստում` սույն հայտարարությունը տեղեկագրում հրապարակվելու օրվանից հաշված 40-րդ օրվա` 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ին ք. Երևան. Մելիք-Ադամյան 1 հասցեում։

Ընդ որում հայտերի գնահատումն իրականացվում է հայտերի ներկայացման վերջնա­ժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում:

19. Նախաորակավորման հայտերի բացման և գնահատման նիստոմ`

1) հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը, գրանցված և (կամ) էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտերը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը.

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի կազմման համապատասխանությունը սույն հայտարարությամբ սահմանված վավերապայմաններին.

20. Բավարար են գնահատվում սույն հայտարարությամբ նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը: Հակառակ դեպքում նախաորակավորման հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում:

Եթե նախաորակավորման հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյուն­քում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ սույն հայտարարության պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Ընդ որում սույն կետում նշված`

1) առաջարկության մեջ պարտադիր և մանրամասն նկարագրվում են արձանագրված անհամապատասխանությունները.

2) առաջարկությունն ուղարկվում է մասնակցի` սույն հայտարարության մեջ նշված քարտուղարի էլեկտրոնային փոստից մասնակցի դիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

21. Եթե սույն հայտարարության 20-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է: Մասնակիցը շտկված փաստաթղթերը ներկայացնում է սույն ընթացակարգին մասնակցելու դիմումում նշված էլեկտրոնային փոստից հանձնա­ժողովի քարտուղարի` սույն հրավերով նախատեսված էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

22. Հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նախաորակավորման հայտերի բացման նիստում պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ: Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա նախաորակավորման հայտերի բացման նիստից անմիջապես հետո սույն ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում ընթացակարգից:

23. Հայտերը բացման, գնահատման և արդյունքների ամփոփման մասին կազմվում է արձանագրություն, որով հաստատվում է նաև նախաորակավորված մասնակիցների ցուցակը: Հանձնաժողովի քարտուղարը հայտերի նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը`

1) իր և հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում.

2) սույն հայտարարությամբ նախատեսված պայմաններին անբավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներին ծանուցում է նախաորակավորման հայտերի մերժման հիմքերի մասին:

24. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկու փուլով մրցույթի գործընթացին մասնակցելու իրավունք ստանում են նախաորակավորված մասնակիցները, որոնց նախաորակավորման ընթացակարգի արդյունքների ամփոփման մասին գնահատող հանձնաժողովի կողմից կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային ձևով տրամադրվում է նաև 1-ի փուլի հրավերը:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Անի Աղաբաբյանին:

Հեռախոս՝ (+374) 11 800-114

Էլ. Փոստ՝ ani.aghababyan@minfin.am

          Պատվիրատու` ՀՀ ֆինանսների նախարարություն

 

 

Հավելված N 1

Հավելված N 2