Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Մակրոէկոնոմետրիկ կանխատեսում և վերլուծություն» թեմայով դասընթաց ԱՄՀ մասնագետների կողմից
29.01.2018
«Մակրոէկոնոմետրիկ կանխատեսում և վերլուծություն» թեմայով դասընթաց ԱՄՀ մասնագետների կողմից

Հունվարի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագրի առաջին փուլը: Ծրագրի նպատակն է մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությունում ներդնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող՝ տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման գործիքակազմ: Այս միջոցառումն ամրագրված է ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրում և հանդիսանում է ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը:

Ծրագրի առաջին փուլում կազմակերպվել է «Մակրոէկոնոմետրիկ կանխատեսում և վերլուծություն» թեմայով դասընթացը, որը վարելու են ԱՄՀ Կարողությունների զարգացման ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Ֆելիպե Զենան և Նոր Զելանդիայի Գանձապետարանի քանակական մոդելավորման փորձագետ Մարտին Ֆուկաշը: Դասընթացի նպատակն է զարգացնել ֆինանսների նախարարությունում մակրոտնտեսական կանխատեսումների ու վերլուծությունների կարողությունները՝ հիմքում ունենալով մաթեմատիկական մոդելներ: Դասընթացին մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասնագետները: Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթություներից մեկը:

ԱՄՀ-ի կարողությունների զարգացման ինստիտուտի տնտեսագետ Ֆելիպե Զենան ընդգծել է, որ ԱՄՀ-ը կարևորում է ֆինանսական քաղաքականության և կարողությունների զարգացման  մասով խորհրդատվության տրամադրումն ու  օժանդակությունը:  «Հուսով ենք, որ այս դասընթացը հնարավորություն կընձեռի ձեռք բերել հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումների և ռիսկերի գնահատման նոր վերլուծական գործիքակազմ, որը թույլ կտա մշակել և իրականացնել ավելի արդյունավետ քաղաքականություն»,- ասել է նա:

Դասընթացին զուգահեռ մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցների հետ միջազգային փորձի ուսումնասիրության միջոցով սկսվելու են հարկաբյուջետային քաղաքականության մոդելի ընտրության վերաբերյալ քննարկումներ:

Դասընթացները, գործնական աշխատանքներն ու քննարկումները կրելու են շարունակական բնույթ, իսկ դրանց վերջնարդյունքն է լինելու հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության՝ մոդելների վրա հիմնված համակարգի ներդրումը ՀՀ ֆինանսների նախարարությունում, որը թույլ կտա կատարելագործել մակրոտնտեսական կանխատեսումների, տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության, հարկաբյուջետային և տնտեսական ռիսկերի վերլուծության համակարգերը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)