Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիր. ՀՀ ՖՆ ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժնի պետ Արման Ջհանգիրյան
27.10.2018

Բանախոսը ներկայացրել է երիտասարդ ընտանիքների համար նախատեսված ծրագրի պահանջների փոփոխությունները`ընդգծելով, որ դրանք միտված են շահառուների առավել լայն ընդգրկվածություն ու մատչելիություն ապահովելուն։ Ծրագիրը նախատեսված է այն երիտասարդ ընտանիքների համար, որոնց տարիքային շեմը միասին չի գերազանցում 70 տարեկանը: Ի տարբերություն բնակարանային ապահովության մյուս ծրագրերի, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով շահառու կարող է դառնալ նաև երիտասարդ ծնողը, որն իր խնամքի տակ երեխա ունի: