Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱՄՀ-ն հրապարակել է ՀՀ հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ զեկույց
05.06.2019
ԱՄՀ-ն հրապարակել է ՀՀ հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ զեկույց

ՀՀ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համագործակցության շրջանակներում 2018թ. նախաձեռնել էր Հայաստանի համար իրականացնել հարկաբյուջետային թափանցիկության համակողմանի գնահատում: Այս համատեքստում ԱՄՀ-ից ներգրավվել է տեխնիկական աջակցություն,  որի շրջանակներում ՀՀ ժամանած ԱՄՀ ֆիսկալ հարցերի վարչության առաքելությունը բազմակողմանիորեն գնահատել է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության տարբեր ուղղությունների թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը: Արդյունքում` ԱՄՀ փորձագետների կողմից մշակվել է «ՀՀ հարկաբյուջետային թափանցիկության գնահատում» տեխնիկական աջակցության զեկույցը, այդ թվում՝ թափանցիկության ուղղությամբ միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ առանցքային բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը։

Զեկույցում գնահատման արդյունքները փաստում են, որ վերջին տասնամյակում պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները նպաստավոր են եղել Հայաստանի հարկաբյուջետային թափանցիկության բարձրացման համար, և նախատեսվող որոշ բարեփոխումներ կապահովեն հետագա առաջընթաց: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ), բարելավված ֆիսկալ նպատակների և ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրմամբ ֆիսկալ կանխատեսումները և բյուջեները դարձել են ավելի հեռանկարային և քաղաքականության վրա հիմնված: Ֆիսկալ ռիսկերի բացահայտումը թեև հատվածական է, սակայն աստիճանաբար բարելավվել է, մասնավորապես` մակրոֆիսկալ ռիսկերի գնահատման ուղղությամբ: Իսկ հարկաբյուջետային թափանցիկության հետագա բարելավմանն ուղղված փոփոխությունները հիմնականում վերաբերում են հաշվեգրման սկզբունքով հաշվառման և վիճակագրության համակարգի ներդրմանը, դրա հիման վրա պետական հատվածի հաշվեկշռի մշակմանը, ֆիսկալ ռիսկերի կառավարման համակարգի ներդրմանը և  բյուջեի կատարման հաշվետվությունների ընգրկունության ապահովմանը:

Տեխնիկական աջակցության արդյունքներն արտացոլող «ՀՀ հարկաբյուջետային թափանցիկության գնահատում» զեկույցը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում և ԱՄՀ կայքում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)