Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արցախի պետական նախարարն ընդունել է ՀՀ ֆինանսների փոխնախարարին
12.04.2018

Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին և Հայաստանի Աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանին: Այցի նպատակն է` Արցախի գործընկերներին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման հայաստանյան փորձը ներկայացնելն ու համակարգի առանձնահատկությունները քննարկելը: