ԹԵԺ ԳԻԾ
Արմեն Հայրապետյանը մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների խորհրդի 52-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2019
Արմեն Հայրապետյանը մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների խորհրդի 52-րդ տարեկան հանդիպմանը

Ապրիլի ապրիլի 30-ից մայիսի 5-ը Ֆիջիի Հանրապետության Նադի քաղաքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կառավարիչների խորհրդի 52-րդ տարեկան հանդիպմանը:

Խորհրդի տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացման խնդիրները, ԱԶԲ վարչական, ֆինանսական և գործառնական ուղղությունները և վերջիններիս զարգացումները, ինչպես նաև Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման և ներառական աճի ապահովման ուղղությունները։

ԱԶԲ բարձրաստիճան ղեկավարության հետ երկկողմ հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է ԱԶԲ-ի աջակցությամբ մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման և մասնավոր հատվածի վարկավորման ուղղությունների հետագա զարգացումն ու ընդլայնման կարևորությունը՝ միաժամանակ հաշվի առնելով նման ձևաչափով համագործակցության համար ՀՀ-ում բարձր ներուժի և կարողությունների առկայությունը: