Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Արմեն Հայրապետյանը մասնակցել է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2019թ. գարնանային հանդիպումներին
15.04.2019
Արմեն Հայրապետյանը մասնակցել է ՀԲ խմբի և ԱՄՀ-ի 2019թ. գարնանային հանդիպումներին

Ապրիլի 12-ից 14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացել են Համաշխարհային Բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհրդի 2019 թվականի գարնանային հանդիպումները, որոնց մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Արմեն Հայրապետյանը հանդիսանում է ԱՄՀ-ի և ՀԲ-ի կառավարիչների խորհուրդներում Հայաստանի Հանրապետության փոխկառավարիչը:

Գարնանային հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ ծավալել այնպիսի կարևոր ոլորտների շուրջ, ինչպիսիք են՝ համաշխարհային տնտեսությունը, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացումները, համաշխարհային ֆինանսական շուկաները, համաշխարհային ֆինանսական կայունությունը. զարգացող երկրներում աղքատության նվազեցումը և այլն:  

Տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՀ հոլանդա-բելգիական և ՀԲ հոլանդական ընկերակցային խմբի երկրների ֆինանսների նախարարությունների, մի շարք միջազգային ներդրումային բանկերի և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ՝ փոխշահավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու նպատակով:

ՀԲ խմբի և ԱՄՀ Կառավարիչների խորհրդի 2019 թվականի գարնանային հանդիպումների շրջանակներում ապրիլի 9-ին և 10-ին կայացել է Մարդկային կապիտալի զարգացմանը նվիրված գագաթնաժողով, որի նպատակն է գնահատել երկրներում սոցիալական ոլորտում առկա իրավիճակը և այն ուղիները, որոնք հնարավորություն կտան բարելավելու մարդկային կապիտալի ինդեքսը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...