ԹԵԺ ԳԻԾ
Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF)
19.04.2016
Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF)

Հայաստանի Հանրապետությունն Արժույթի միջազգային հիմնադրամին (այսուհետ` ԱՄՀ) անդամակցել է 1992թ. ապրիլի 28-ին` «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության 1992թ. ապրիլի 28-ի թիվ ՀՕ-24 օրենքի համաձայն:

 ԱՄՀ-ում Հայաստանի Հանրապետության քվոտան կազմում է 92.0 միլիոն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունք):

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկերի վերաբերյալ

ԱՄՀ-ն տրամադրում է վարկեր ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ ՀՀ կենտրոնական բանկին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009 թվականին ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատեց Stand-By Arrangement եռամյա ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը 2009-2011 թվականներին պետք է տրամադրվեր 533.6 մլն SDR (830 մլն ԱՄՆ դոլար): Հիշյալ գումարը պետք է բաշխվեր ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի միջև և տրամադրվեր հիմք ընդունելով ծրագրի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարողականը: ԱՄՀ-ի վարկի տրամադրման հետ առնչվող հարաբերությունները կարգավորելու նպատակով 2009 թվականի հունիսի 28-ին և 29-ին ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև ստորագրվեց «202.4 մլն SDR վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը:

Ընդհանուր առմամբ 2009-2010թթ. ծրագրի շրջանակներում տրամադրվել է 350.4 մլն SDR, այդ թվում`

Վարկառու

Վարկի գումար,

մլն SDR

Փաստացի տրամադրվել է, մլն SDR

որից

2009թ.

2010թ.

ՀՀ կենտրոնական բանկ

331.2

222.8

199.3

23.5

ՀՀ կառավարություն

202.4

127.6

  102.7

     24.9

Ընդամենը

533.6

350.4

  301.9

48.5

Հաշվի առնելով պետական պարտքի կառավարման տեսանկյունից վարկավորման ոչ բարենպաստ պայմանները` մասնավորապես մարման և արտոնյալ կարճ ժամկետը, հայկական կողմի խնդրանքով (ԱՄՀ-ին հասցեագրված ՀՀ վարչապետի գրություն` «Մտադրությունների մասին նամակ» 10.06.2010թ.), ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը 2010թ. Հայաստանի համար հաստատեց երկու նոր եռամյա ծրագրեր (Extended Credit Facility (ECF) և Extended Fund Facility (EFF)` յուրաքանչյուրը 133.4 մլն SDR) և չեղյալ համարեց նախորդ` Stand-By Arrangement ծրագիրը:

Հաշվի առնելով, որ չեղարկված ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը դեռևս պետք է ստանար 74.8 մլն SDR-ի վարկային միջոցներ, ԱՄՀ-ն համաձայնվեց նշված գումարը վարկավորել ՀՀ կառավարությանը նոր Extended Credit Facility (ECF) ծրագրի շրջանակներում, որի վարկավորման պայմանները առավել բարենպաստ էին ՀՀ կառավարության համար: Այդ փաստը ամրագրվեց «ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև 202.4 մլն SDR վարկ տրամադրելու մասին» համաձայնագրում 2010 թվականին կատարված փոփոխություններով: Նշյալ 74.8 մլն SDR-ը հատկացվել է ՀՀ կառավարությանը 2010-2011թթ. հավասարաչափ մասնաբաժիններով: 

Հետագայում` գնահատելով ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կարիքները, ՀՀ կառավարությունը խնդրեց ԱՄՀ-ին 2012 թվականին ECF ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը տրամադրել ևս 27 մլն SDR որպես բյուջետային աջակցության վարկ (ԱՄՀ-ին հասցեագրված ՀՀ վարչապետի գրություն` «Մտադրությունների մասին նամակ» 22.11.2011թ.)` արդյունքում «ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև 202.4 մլն SDR վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով սահմանված գումարը ավելացավ 27 մլն SDR-ով և կազմեց 229.4 մլն SDR: Հիշյալ 27.0 մլն SDR-ը հատկացվել է ՀՀ կառավարությանը 2012 թվականին:

Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում վարկավորման պայմանները եղել են հետևյալը.

 

Stand-By Arrangement (SBA)

Extended Credit Facility (ECF)

Մարման ժամկետ, տարի

                             5.0

                   10.0

Արտոնյալ ժամկետ, տարի

                           3.25

                   5.5

Տոկոսադրույք1

SDR-ի տոկոսադրույք + փոփոխ. մարժա

   -

Հավելավճար2

                          2%

   -

Պարտավճար3

                        0.15 - 0.6%

   -

Ծառայության վճար

միանվագ` ստացվող գումարի 0.5%

   -

1տոկոսադրույք` SDR տոկոսադրույքին գումարած փոփոխական մարժա: SDR-ի տոկոսադրույքը սահմանվում է  շաբաթական կտրվածքով, իսկ մարժան սահմանվում է ԱՄՀ-ի կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար:

2հավելավճարի հաշվարկը փոխկապակցված է ԱՄՀ-ում ՀՀ քվոտայի (ներկայումս 92.0 մլնSDR) հետ: Քվոտայի 300%-ը գերազանցելո ւդեպքում վճարվում է հավելավճար` 2% դրույքաչափով (գերազանցող մասի համար): Երեք տարի անց քվոտայի 300%-ը գերազանցելու դեպքում` տարեկան լրացուցիչ 1%:

3պարտավճար. 0.15% դրույքաչափ` քվոտայի 200%-ը չգերազանցող գումարի դեպքում, 0.30% դրույքաչափ`  քվոտայի 200%-ից մինչև 1000%-ը, և 0.6% դրույքաչափ` քվոտայի 1000%-ը գերազանցող գումարների դեպքում: Պարտավորության տարեկան վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում տրամադրվելիք գումարների նկատմամբ:

2017թ. փետրվարի 28-ի դրությամբ ԱՄՀ-ի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկերի գծով պարտքը կազմել է 122,635,356.2 ԱՄՆ դոլար`

 

Վարկի գումար, մլն SDR

Պարտքի մնացորդը, մլն SDR

Պարտքի մնացորդը, մլն USD

Մարման ժամանակաշրջան

Extended Credit Facility

101.8

90.6

123.1

2016-2022թթ.

Միևնույն ժամանակ, 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և ԱՄՀ ներկայացուցիչների միջև «Հայաստանի Հանրապետություն-Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» Չորրորդ ստուգման Մտադրությունների մասին նամակի նախագծի և դրան առնչվող փաստաթղթերի քննարկման շուրջ հանդիպում: Մտադրությունների մասին նամակն ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 15-ին, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 15.65 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար: