Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
27.09.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020թ.-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական ներդրումների կառավարմանն ու պետական պարտքի կառավարման ռազմավարությանն առնչվող հարցեր:  Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև համագործակցության եռամյա ծրագրում ներառված բարեփոխումների օրակարգին և դրանց ընթացքին:

Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պետական բյուջեի զարգացումներն ու կանխատեսումները, նշել է, որ ՀՀ կառավարությունը թիրախավորել է աստիճանաբար բարձրացնել կապիտալ ծախսերի դերը և դրա միջոցով հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի ու հետագա ավելի բարձր եկամուտների համար, որոնք թույլ կտան արդյունավետորեն սպասարկել նաև ընթացիկ պարտավորությունները: Նախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացմանը միտված հարկային բարեփոխումների օրակարգը: Նա բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման և ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում:

Աթանասիոս Արվանիտիսի խոսքով՝ եռամյա ծրագրի հիմնական թիրախների և բարեփոխումների օրակարգի իրականացումը հիմնականում արդյունավետ է ընթանում  և ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ ծրագրի բարեփոխումների օրակարգը փոխադարձ համագործակցության ներքո կընթանա պլանավորվածին համահունչ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)