Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
06.07.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Հուլիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող մի շարք հարցեր, որոնք առնչվել են ընթացիկ տարում բանկի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության, քաղաքականության վրա հիմնված և ծրագրային վարկերին, ինչպես նաև աուդիտի համակարգում առկա խնդիրներին, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը: Անդրադարձ է կատարվել նաև վարկանիշային կազմակերպությունների և ֆինանսական կառույցների կողմից Հայաստանին տրվող գնահատականներին, մասնավորապես` Արժույթի միջազգային հիմնադրամի մակրոտնտեսական գնահատմանը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ Հայաստանն ԱԶԲ-ի հետ ունի համագործակցության լավ պատմություն և այն առաջիկայում կզարգանա նոր ուղղություններով:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել կիսվել Տնօրենների խորհրդի տեսակետներով և տեղեկատվություն տրամադրել բանկի քաղաքակության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ խորհրդակցությունների անցկացումը և ակտիվ հաղորդակցությունը նպաստում են համատեղ աշխատանքի արդյունավետությանը: Այս համատեքստում կարևորվել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև առաջիկա գործողությունների ժամանակացույցին և այլ տեխնիկական բնույթի ու ընթացակարգային հարցերի:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)