ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարին
22.08.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարարին

Օգոստոսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Ժակսիլիկով Տիմուր Մեկեշևիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, առնչվել են մաքսատուրքերի վերաբաշխմանը, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի մոտարկմանը, ինչպես նաև ԱԱՀ վերադարձման տեղեկատվությանն ու դրա փոխհաշվարկին և ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել առկա գործակցությունը փոխշահավետ մոտեցումների մշակման և տարբեր ոլորտներում վարվող քաղաքականության ներդաշնակեցման միջոցով: