ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը
18.06.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Հունիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է  Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգում գտնվող մի շարք հարցեր, ինչպես նաև իրականացվող ծրագրերի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրի վարկունակությանն ու պարտքի կառավարմանը, նախատեսվող դրամաշնորհային և քաղաքականության վրա հիմնած վարկային պայմանագրերի կնքմանն ու հետագա միջկառավարական բանակցություններին առնչվող հարցեր:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Օլաֆ Զիմելկան իր հերթին  պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել առկա երկխոսությունը և ընդլայնել համագործակցությունը նոր ուղղություններով: