ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցչին
09.07.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցչին

Հուլիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ խորհրդական Դեյվիդ Յուրավլիվկերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրեր, ինչպես նաև հարկային քաղաքականության և վարչարարության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է hարկային օրենսդրության փոփոխություններին և նշել, որ դրանք միտված են տնտեսական զարգացումներին արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև նախարարության կողմից հանրային միջոցների վերաբաշխման առաքելությունը ավելի լավ կատարելուն:

Ընդգծելով հանդիպման կարևորությունը՝ Դեյվիդ Յուրավլիվկերը հույս է հայտնել, որ գործակցության նման ձևաչափը կնպաստի համագործակցային հարաբերությունների ամրապնդմանը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի: