ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին
28.06.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրի մակրոտնտեսական կայունության, պետական պարտքի կառավարման մեխանիզմների,   ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի հետ կապված  հարցեր:

Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն հիմք է ստեղծում արդյունավետ և հեռանկարային ծրագրերի իրականացման համար:

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է  երկու կողմերի միջև փորձի փոխանակումը, մասնավորապես` ֆինանսական կառավարման մշակույթի և կարողությունների համատեքստում:

Մերսի Տեմբոնն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները նոր հնարավորություններ կստեղծեն առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: