ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն
18.07.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի մակրոտնտեսական կայունությանը, պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականությանը,  ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր:

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, և նշել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում բարեփոխումների իրականացմանը:

 Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ Հայաստան-Եվրամիություն գործակցությունը հիմք է ստեղծում արդյունավետ և հեռանկարային ծրագրերի իրականացման համար:

 Կողմերը քննարկել են նաև  ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը և այլն: