Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանը մասնակցել է Գերմանիայի միասնության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությանը
03.10.2018
Ատոմ Ջանջուղազյանը մասնակցել է Գերմանիայի միասնության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությանը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մասնակցել է Գերմանիայի միասնության օրվա տոնակատարությանը: Այս տարի Գերմանիայի դեսպանությունը տոնը նշանավորել է պաշտոնական ընդունելությամբ և գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք մենք» խորագրով ցուցահանդեսի բացմամբ, որը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի մինչև դեկտեմբերի 3-ը: 
Ատոմ Ջանջուղազյանը շնորհավորելով Գերմանիայի միասնության օրվա առթիվ,  նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական, մշակութային և տարածքային կառավարման բնագավառներում:

«Ժողովրդավարական արժեհամակարգով, քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման աստիճանով Գերմանիան մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հանդիսանում է պետականաշինության օրինակելի մոդել և վստահելի գործընկեր», - ասել է նախարարը:

Նախարարն ավելացրել է, որ Հայաստանի անկախության անցած տարիների ընթացքում գերմանացի գործընկերների հետ համատեղ հաջողվել է արդյունավետ համագործակցություն հաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, խոսելով 28 տարի առաջ կայացած իրադարձության մասին, ասել է, որ այսօրվա Գերմանիան միասնության ու միասնականության առումներով նոր մարտահրավերների առջև է կանգնած:  Դեսպանը կարևորել է 2018 թվականի առանձնահատկությունը, որը պայմանավորված էր դաշնային կանցլեր Մերկելի՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցով:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել նոր կառավարությանը արդիականացման և բարեփոխումների ճանապարհին: Ներկայումս մենք միասին աշխատում ենք այդ աջակցությունը լրացուցիչ նախագծերով և ծրագրերով համալրելու ուղղությամբ: Վերջին 12 ամիսներին շատ բան է արվել մեր երկկողմ հարաբերություններում, հատկապես՝ մշակույթի և կրթության ոլորտում»,-ասել է Մաթիաս Քիսլերը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)