Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը
04.10.2018
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի է  ունեցել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մամուլի ասուլիսը՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:

Ըստ ֆինանսների նախարարի՝ բյուջեի նախագծում որպես նորամուծություն օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային նոր կանոնների կիրառումն է, որի արդյունքում կայունացվելու է կառավարության պարտքը:

Հաջորդ նորամուծությունը ծրագրային ձևաչափով բյուջետավորում իրականացնելն է:  Ծրագրային բյուջետավորման ներդրմամբ հիմնական ուշադրությունը պետք է լինի արդյունքների և ոչ թե գործընթացի վրա: 2019 թվականի բյուջեի նախագիծն արդեն ներկայացվել է ծրագրային ձևաչափով:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով մյուս տարվա համար կանխատեսվում է 4,9 տոկոս իրական աճ:

Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է նաև, որ 2019 թվականի բյուջեն չի կարող սկսել նոր գործընթաց, և տրամաբանական է, որ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները բյուջեի մասին օրենքում իրենց արտացոլումը գտել են:

Կից՝ տեսանյութն ամբողջությամբ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)