ԹԵԺ ԳԻԾ
10.12.2018
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ

2018 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աու­դի­տոր­ների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության  2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշ­ման 1.1-ին կետի համաձայն դիմում ներ­կայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:

Հայաս­տանի Հանրապետությունում աուդիտորների որա­կա­վոր­ման հանձնաժողովի 2018թ. դեկտեմբերի 6-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտոր­ների ցանկին կարող եք ծանոթանալ  «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:

Հայաստանի Հանրապետությունում 06.12.2018 թվականի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունեն թվով 430 աուդիտորներ: